211652_close_icon
views-count1218 դիտում article-date 20:49 01-11-2019

Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը մասնակցել է «Աջափնյակ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը

Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը մասնակցել է «Աջափնյակ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Բացման խոսքով հանդես է եկել կենտրոնի հիմնադիր տնօրեն Գրիգորի Մանուկյանը, ով ներկայացրել է Հայաստանում բժշկական հաստատություն հիմնելու իր նպատակը, այն է` համախմբել Հայաստանի և արտասահմանի լավագույն և փորձառու բժիշկ-մասնագետներին, որոնց հիմնական սկզբունքը վստահելի, որակյալ հետազոտում և բուժման արդյունք ապահովելն է` հիմնված բարձր տեխնալոգիաների, իննովացիոն սարքավորումների կիրառման և լավագույն մասնագետների փորձի վրա: Նա նշել է նաև, որ Հայաստանում նորարարական բժշկական կազմակերպություն հիմնելու գաղափարը ծնվել է դեռևս Գերմանիայում` վիրաբույժ աշխատելու ընթացքում, և ահա եկել է օտարերկրյա առաջադեմ հիվանդանոցներում սովորելու և աշխատելու տարիներին ձեռք բերած բժշկագիտության իր լավագույն գաղափարները կյանքի կոչելու ժամանակը: Նոր բժշկական կենտրոն ստեղծելու գաղափարը ողջունել է նաև Լևոն Հակոբյանը` նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում նոր բժշկական կենտրոնների բացումն առաջացնում է մրցակցություն, նոր պայմաններ, նոր մոտեցումներ, որից շահելու է բացառապես բնակչությունը: Լևոն Հակոբյանը Գրիգորի Մանուկյանի ուղեկցությամբ և բազմաթիվ հյուրերի հետ շրջել է կենտրոնի ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքերում: Փոխնախարարին ներկայացվել է վիրաբուժական, թերապևտիկ ուղղվածության, գործիքային և լաբորատոր բաժանմունքների հագեցվածությունը: Նա նաև ծանոթացել է բուժանձնակազմի հետ:

Նմանատիպ նյութեր