211652_close_icon
views-count1628 դիտում article-date 18:12 01-11-2019

ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԸ ես 8 ցուցանիշով ընդլանել է միջազգային հավատարմագրման ոլորտը

Այսօր ավարտվել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ամենամյա միջազգային հավատարմագրման գործընթացը, որն անցկացնում էր Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտի (ANSI) հավատարմագրման ազգային խորհրդի (ANAB) գնահատող-փորձագետ Ալան Լաֆֆինը: Այս տարի իրականացվել է ընդհանուր լաբորատոր գործունեության և կարողությունների ավելի համապարփակ վերագնահատում, քանի որ 2017թ-ին ISO/IEC 17025-2005 ստանդարտով հավատարմագրված ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿՆ-ն արդեն բարելավել է ցուցանիշները և խնդիր էր դրել հավատարմագրվել արդեն ISO/IEC 17025-2017 ստանդարտի նոր՝ մանրամասնեցված, պահանջներին համապատասխան: Պարոն Լաֆֆինը, ամփոփելով իր դիտարկումների արդյունքները, նշել է, որ թե առաջին փուլում ուսումնասիրված փաստաթղթավորման ընդհանուր գործընթացը, թե երկրորդ փուլում ստուգված լաբորատոր փորձարկումների բուն ընթացքը (ստուգման մեթոդների, օժանդակ նյութերի, սաքավորումների առկայությունը, համապատասխան ընթացակարգերի պահպանումը) համապատասխանել է հավատարմագրման պահանջվող չափանիշներին: «Այս լաբորատորիան տարեցտարի բարելավում է իր ցուցանիշները, խնդիրները նվազում են և, համաձայն մեր դիտարկումների, լաբորատորիան համապատասխանում է ISO/IEC միջազգային ստանդարտներին», – նշել է միջազգային փորձագետը: Աուդիտի արդյունքում լաբորատորիայի հավատարմագրման ոլորտն ընդլայնվել է ևս 8 ցուցանիշով: Աուդիտի ընթացքում անցկացվել է նաև ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԻ «Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայի» նախնական գնահատում, արձանագրվել է, որ այն գործում է բոլոր ստանդարտներին համապատասխան, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի միաջազգային հավատարմագրան գործընթաց կանցնի նաև այդ լաբորատորիան: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am

Նմանատիպ նյութեր