211652_close_icon
views-count703 դիտում article-date 16:42 01-11-2019

ԱԻՆ փրկարար ծառայությունում անցկացվել է հերթական խորհրդակցությունը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 1-ին անցկացվեց Փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրենի պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: « Խորհրդակցությունը սկսելուց առաջ աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հիշատակը: Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Պատասխանատուները փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ի թիվս այլ հարցերի, Վրեժ Գաբրիելյանը նաև նկատեց, որ փրկարար ծառայության աշխատակիցներն արդեն ստացել են իրենց առաջին բարձրացված աշխատավարձը, որն ավելի պարտավորեցնող է: Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանն ամփոփեց արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարություններ:

Նմանատիպ նյութեր