211652_close_icon
views-count2370 դիտում article-date 15:32 01-11-2019

Էրիկ Վարդանյանը որակազրկվեց 6 ամսով

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Կոմիտեի որոշմամբ, «Արարատ»-«Փյունիկ» խաղին «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը, մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել է 6 ամսով, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը՝ տուգանվել 600 հազար ՀՀ դրամով: Կարգապահական կոմիտեն նաև պատիժ է սահմանել «Լոռի» – «Գանձասար-Կապան» խաղի միջադեպի համար: «Լոռին» հաջորդ 1 տնային հանդիպումը պետք է անցկացնի առանց հանդիսատեսի, իսկ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ն տուգանվել է 500000 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր