211652_close_icon
views-count2870 դիտում article-date 16:16 01-11-2019

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանին, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 1-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում ծանր այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը: Հրշեջ-փրկարարը ծանր այրվածքներ է ստացել հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ: Նախարար Ցոլակյանը հրշեջ-փրկարարի հետ զրույցում նշեց, որ նրա և մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի գործողությունները խիզախության և հերոսության օրինակ են, և պետությունը՝ ի նշան երախտագիտության, մտադիր է պետական պարգևներ շնորհել նրանց: Ֆելիքս Ցոլակյանն անձնական հսկողության տակ է պահում Էդգար Գրիգորյանի բուժման հետ կապված բոլոր հարցերը: Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը նշեց, որ հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն առկա է որոշակի դրական դինամիկա: Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարին մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր