211652_close_icon
views-count1258 դիտում article-date 13:36 01-11-2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի շուրջ 48 մլրդ դրամով

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 48 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020թ. պետական բյուջեի նախագծով հատկացվելու է 495.5 մլրդ դրամ, որը շուրջ 10.8%-ով կամ 47.9 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է»,- ասաց Ջանջուղազյանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ հատկացումներն ուղղված են լինելու հիմնականում կենսաթոշակների միջինում 10 տոկոսով բարձրացմանը: «Նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 25500 դրամից 26500 դրամ»,- ասաց Բաթոյանը:

Նմանատիպ նյութեր