3245 դիտում
13:10 01-11-2019
Կենդանաբանական այգու տնօրենը հայտարարել է լիազորությունները դադարեցնելու որոշման մասին
Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդունել է պաշտոնն ազատելու դիմում գրելու մասին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/01/1139393/]առաջարկը[/url]:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռուբեն Խաչատրյանը:
«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, բարեկամներ, Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակայն չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները:
Պաշտոնավարմանս 8 տարիների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին գրանցել է տեսանելի առաջընթաց, վերանորոգվել, բարեկարգվել և կառուցվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ, ներմուծվել Երևանում երբևէ չցուցադրված կենդանիներ, բարձրացվել կենդանաբուժական ծառայությունների ստանդարտը, այգին դարձել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացայի թեկնածու անդամ:
Թեպետ որոշումը կայացրել եմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, լիահույս եմ, որ լիազորություններիս դադարեցման արդյունքում այլևս կավարտվի կենդանիների անկումների շարանը (այդ թվում՝ թափառող շների հարձակումները), քանի որ աշխատանքիս թիրախում մշտապես ունեցել եմ կենդանիների բարեկեցությունն ու հանրային անվտանգությունը:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ մշտապես եղել եմ, և շարունակելու եմ լինել Երևանի կենդանաբանական այգու կողքին՝ որպես աջակից, ինչպես նաև քաղաքային իշխանությունների թիմակից և ընկեր՝ մշտապես աջակցելով Այգու բարեկարգման որդեգրած ուղին առաջ տանելու հարցում:
Շնորհակալ եմ քաղաքային իշխանություններին՝ ցուցաբերած վստահության համար, և է՛լ ավելի շնորհակալ իմ թիմին՝ իր աշխատանքային պարտականությունները մշտապես գերակատարելու և Կենդանաբանական այգու թռիչքաձև զարգացման ուղին որդեգրելու համար»,- գրել է Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
4787 դիտում
14:53 19-09-2019
ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը
Այս բաժնից
904 դիտում
10:37 22-11-2024
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
844 դիտում
09:58 22-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
772 դիտում
09:42 22-11-2024
Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան