211652_close_icon
views-count5387 դիտում article-date 11:02 01-11-2019

Սիրելի դուխով հպարտներ, մինչև տարեվերջ լուրջ կրճատումներ են սպասվում քաղաքապետարանում. շատ շտապ ուզում են ազատվել նախկին հնաբնակներից. Հովհաննես Խաչատրյան

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի էջում գրել է․ Երևանի քաղաքապետարանը չի զիջում իր գործելաոճով իշխանական մյուս կառույցներին: Օդում կախված լուրերի համաձայն քաղաքապետարանում շատ շտապ ուզում են ազատվել նախկին հնաբնակներից և տեղ տալ յուրայիններին ու այստեղ կարևորը մասնագետ լինելը չէ այլ հենց յուրային լինելը: ԵՎ, ըստ պտտվող լուրերի, յուրայինները չունեն փորձ և նման մասնագետները չպետք է աշխատեն: Իսկ այս մեր նոր «մասնագետների» ընդունման կարգը բաժանված է երկու կարգով: Իսկ այդ ամենը SUPER MAMA-ն վստահել է աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանին: Նա իր մոտ է կանչում հնաբնակներին և հստակ ձևակերպումով ասում, որ նպատակահարմար չեն գտնում իրենց հետ աշխատելը և ավելի լավ է դուրս գաք Ձեր դիմումի համաձայն: Իսկ ովքեր չեն ցանկանում դուրս գալ քարտուղարի հրամանով մինչև Ամանոր անցկացնել վերավորակավորում, իսկ հանձնաժողովի նախագահն էլ հենց ինքն է: ՀԳ Այնպես,որ սիրելի դուխով հպարտներ, մինչև տարեվերջ լուրջ կրճատումներ են սպասվում քաղաքապետարանում: Իսկ հնաբնակները խոսում են, որ երբևէ այսպիսի նման բան չեն տեսել, որտեղ արտոնություն կտան յուրայիններին քան լավագույն մասնագետներին: Իսկ հնաբնակները ուղղակի չտեսնելու կամ ժպիտի քողի տակ անտեսում են յուրայիններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր