211652_close_icon
views-count5523 դիտում article-date 10:11 01-11-2019

Ընդդեմ խցանումների. ինչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որի նպատակը պատահարների հետևանքով առաջացող խցանումներից խուսափելն է: Գաղտնիք չէ, որ պատահարների հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածի զգալի մասը փակվում է՝ մինչև ապահովագրական ընկերությունների գործակալների ժամանումը, ինչը խցանումների պատճառ է դառնում: Կառավարությունն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել և հնարավորություն տալ, որ այն պատահարների դեպքում, երբ վնասվել է միայն գույքը, վարորդները իրավունք ունենան տեսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսել պատահարի հետևանքները և ճանապարհային ոստիկանություն դիմելուց 20 րոպե հետո ճանապարհն ազատել վթարված մեքենաներից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր