211652_close_icon
views-count1397 դիտում article-date 04:22 01-11-2019

Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գրպանահատության վերաբերյալ երկու հաղորդում ստացվեց: Ժամը 12-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդեցին, որ րոպեներ առաջ թիվ 47 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող: Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Նրանց միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և համատեղ աշխատանքի շնորհիվ ժամը 14-ի սահմաններում գրպանահատը հայտնաբերվեց: Քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Մամիկոնյանց փողոցի 27-ամյա մի բնակչի: Նա խոստովանեց կատարածը: Հայտնաբերվեց նաև գողոնը: Ոստիկանները նյութեր էին նախապատրաստում, երբ բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ նոր հաղորդում ստացվեց: Ժամը 17-ի սահմաններում, երթուղային ավտոբուսում ուղևորուհու պայուսակից դարձյալ դրամապանակ էին հափշտակել, որի մեջ կար փող, զեղչի ու այցեքարտեր: Հաղորդումից րոպեներ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Անդրանիկի փողոցի 24-ամյա մի բնակիչ: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր