211652_close_icon
views-count1244 դիտում article-date 23:45 31-10-2019

Ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով», նռնակ և ապօրինի այլ զենքեր են հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Արտաշատի բաժին եկած 48-ամյա տղամարդը, որը Մասիս քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Մովսես գյուղի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Տավուշի բաժին է բերել ապօրինի հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են պապին։ Ոստիկանության Կենտրոնական բաժին եկած 79-ամյա կինն էլ կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան։ Նրա հայտնածով՝ «ՏՕԶ»-ը պատկանել է հանգուցյալ հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր