211652_close_icon
views-count2370 դիտում article-date 22:17 31-10-2019

Սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը. Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձևը

Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները ձայների մեծամասնությամբ ընդունել են նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձևը։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Բանաձևին կողմ են քվեարկել ներկայացուցիչների պալատի 232 անդամներ, դեմ՝ 196-ը։ Բանաձևին կողմ քվեարկածները դեմոկրատներ են։ Այժմ գործը կփոխանցվի Սենատին, որտեղ կկայանա քվեարկություն։ Որպեսզի նախագահին հեռացնեն պաշտոնից, հարկավոր կլինի ունենալ ձայների 2/3 մասը։ Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։

Նմանատիպ նյութեր