211652_close_icon
views-count1620 դիտում article-date 21:26 31-10-2019

Արարատ Միրզոյանն այցելել է Սան Գրեգորիո Արմենո տաճար

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Նեապոլում այցելել է Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցի, որտեղ ամփոփված են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Եկեղեցում Ազգային Ժողովի նախագահը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, այնուհետեւ մասնակցել է եկեղեցում կազմակերպված հոգեւոր արարողությանը։ Ազգային ժողովի նախագահը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի միաբանության Մեծավոր մայր Ջովաննա Դե Գրեգորիոյի հրավերով շրջայց է կատարել վանքի միաբանությունում։

Նմանատիպ նյութեր