211652_close_icon
views-count5942 դիտում article-date 21:07 31-10-2019

Բեյլը «Լեգանեսի» հետ խաղում ստադիոնից հեռացել է 82-րդ րոպեին. մինչև 80-րդ րոպեն դա արգելված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հեռացել է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտից` «Լեգանեսի» հետ Լա Լիգայի 11-րդ տուրի խաղի (5:0) ընթացքում: Ուելսցին վնասվածքի պատճառով խաղին հետևում էր տրիբունայից, սակայն այն լքել է 82-րդ րոպեին: Ակումբի կանոնների համաձայն, խաղացողները իրավունք չունեն ստադիոնը լքել մինչև խաղի 80-րդ րոպեն: Դա նշանակում է, որ Բեյլին չեն տուգանի: «Ես նրա հետ հանդերձարանում զրուցել եմ: Եթե նա շուտ է հեռացել, ապա այն պատճառով, որ թույլատվություն ուներ», ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Բեյլը խաղից հեռանում է մինչև եզրափակիչ սուլիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր