211652_close_icon
views-count1568 դիտում article-date 17:15 31-10-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ամիրյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մակնիշի մոպեդ: Մոպեդի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-322132»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-322132» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ի ուղևորուհին տանը բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 02.30-ին, Երևանի Դուրյան թաղամասում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 39-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, բախվել է «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենայի. «Մազդա»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված ավտոմեքենաների բախման հետևանքով «ԿամԱԶ-53212»-ի պահեստային անվադողը պոկվել և հարվածել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենային: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Խանջյան գյուղի սկզբնամասում բախվել է «Տ25» մակնիշի տրակտորի կցորդիչին: Վարորդները և «Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 31-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Ջիվանի-Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ց180», «ՎԱԶ-2121» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 46-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Կարմիրգյուղ գյուղի մի բնակչի կովին, այնուհետև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան է բախվել վրաերթի ենթարկված կովին: «Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես G63» և «Մերսեդես S500» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես S500»-ի 2 ուղևորները, «Մերսեդես G63»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107», «ԲՄՎ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբրի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա Ջի» մակնիշի երկու ավտոմեքենա: Վարորդներից մեկը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Մերսեդես Ց180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Լեքսուս RX-330» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան քաղաքի Իսահակյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 30-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքում՝ «Ռեստորանի մոտ» կոչվող տարածքում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը ստացել է մարմնական վնասվածք: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր