211652_close_icon
views-count1146 դիտում article-date 18:38 31-10-2019

Տաքսիստը ներկայացավ ու ներկայացրեց գողոնը

Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.33-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մեկ ժամ առաջ Ամիրյան փողոցում անհայտ անձը գողացել է մեքենայում դրված իր պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր և գումար: Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը գողացել է Ավանի բնակիչ 37-ամյա անհատ տաքսու վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 16.50-ին ներկայացել է բաժին և ներկայացրել պայուսակը: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր