1969 դիտում
16:56 31-10-2019
Կամերային երաժշտության տանը կանցկացվի Աննա Ամբակումյանի 100-ամյակին նվիրված համերգ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված դաշնակահար Աննա Ամբակումյանի 100-ամյակին: Նոյեմբերի 1-ին, ժամը 19:30 կայանալիք համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան):
Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ՝ կներկայացվեն Բախի և Բրամսի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ ելույթ կունենան երաժիշտներ Գայանե Մարգարյանը, Հասմիկ Անտոնյանը, Արմինե Սողոմոնյանը, Լին Կաոն (Գերմանիա):
Դաշնակահար Աննա Ամբակումյանը ծնվել է 1919 թ. Երևանում: 1945թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 1948թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1968թ-ից եղել է ամբիոնի վարիչ (1972թ.-ից՝ պրոֆեսոր): 1954թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Հանդես է եկել մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նրա նվագացանկում եղել է Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների երկեր: 1973թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:
Նմանատիպ նյութեր
1826 դիտում
23:27 13-02-2020
Կամերային տանը կանցկացվի աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակին նվիրված համերգ
Այս բաժնից
499 դիտում
23:08 24-04-2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ
769 դիտում
22:40 24-04-2024
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
580 դիտում
22:23 24-04-2024
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է