211652_close_icon
views-count9857 դիտում article-date 15:56 31-10-2019

Թուրք երգչուհին` հայ մոդելի մասին. «Այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»

Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/10/31/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84-%D4%B1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A5-%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-Gucci/168338]Ensonhaber.com-[/url]ը: Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին: Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է. «Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և ըստ իս` խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»: Հիշեցնենք, որ Արմինեն համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է: Միլանում պոդյում է բարձրացել համաշխարհային բրենդերից մեկի՝ «Gucci» 2020 գարուն-ամառ հավաքածուն ցուցադրելու համար: «Gucci»-ն Արմինե Հարությունյանին ընտրել էր 500 մոդելների միջից:

Նմանատիպ նյութեր