Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք
Հոկտեմբերի 31-ին, ժամը 09:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 24 շենքի մոտակայքում՝ երթևեկելի հատվածում, վիրավոր շուն կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շանը ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են անվտանգ տարածք: