211652_close_icon
views-count5757 դիտում article-date 13:46 31-10-2019

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։ Հանրապետության տարածքում՝[/color] Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։ [img]https://st0.shamshyan.com/editor/079246600157251425963544.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ [img]https://st0.shamshyan.com/editor/0698947001572514268387022.jpg[/img]

Նմանատիպ նյութեր