211652_close_icon
views-count778 դիտում article-date 11:15 31-10-2019

ՀՔԾ-ն թույլատրել է Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ երեխաների տեսակցությունը նրա հետ. Tert.am

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ նրա երեխաների տեսակցությունը հոր հետ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/31/arsen-babayan/3129901?fbclid=IwAR0xhq7KUVmYFj7GQPuNuormzB5r8kd7dU16th0edUariTsINcJVMXhUohY]Tert.am[/url]-ի հարցին ի պատասխան հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Հոկտեմբերի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, քննության շահերից ելնելով, արգելանք է դրված կալանավորված անձ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/31/arsen-babayan/3129901?fbclid=IwAR0xhq7KUVmYFj7GQPuNuormzB5r8kd7dU16th0edUariTsINcJVMXhUohY]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր