211652_close_icon
views-count127962 դիտում article-date 10:46 31-10-2019

Լոռու մարզի ոստիկանները պարզել են Վանաձորում հայտնի գործարար «Պեսոկ Դավոյի» վրա օրը ցերեկով հարձակում կատարած թափթփուկներին. նրանցից 3-ը օրեր անց սպանվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բացառիկ տեսանյութ էր հրապարակել՝ Վանաձոր քաղաքում ինչպես են մի քանի թափթփուկներ անհիմն հարձակվում Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարարի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ հայտնաբերել են տեսանյութում եղած թափթփուկներին: Նրանք են՝ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Գևորգյանը, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ, 27-ամյա Արսեն Ջիլավյանը, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Թադևորսյանը, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 25-ամյա Գնել Գրիգորյանը: Պարզվել է նաև, որ այդ «ոհմակի» մեջ են եղել նաև այս տարվա հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքում սպանված, Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի բնակիչներ, եղբայրներ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 30-ամյա Գոռ Գրիգորյանը: Ոստիկանները պարզել են նաև, որ միջադեպը տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայի 71 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» կոչվող խանութի մոտ, իսկ նշված խանութը պատկանում է Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարար Դավիթ Խաչատրյանին: Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վանաձորում իրենց «լավ տղու» տեղ դրած, սակայն իրականում հոգով «Քաջ Նազար» ու «Ցռան Վերգո» համարվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/30/1139187/]Ավելի վաղ[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր տեսանյութ, որտեղ տեսախցիկն արձանագրել էր Վանաձոր քաղաքում ինչպես են մի քանի թափթփուկներ անհիմն հարձակվում Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարարի վրա և այդ ամենը տեղի էր ունենում Վանաձորի սրտում՝ «Պեսոկ Դավոյին» պատկանող ոսկյա իրերի խանութի մոտ: Հարձակվողներից մեկը շաբաթներ առաջ Վանաձորում հայտնի «ռազբորկայի» ժամանակ սպանված Անդրանիկ Օհանյանն էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ էր, որ Լոռու մարզի իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն մյուս թափթփուկներին, ովքեր, խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության նկատմամբ, երևի վստահ լինելով, որ կմնան անպատիժ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/13/1137758/?fbclid=IwAR0eVvFDx3ETPgm0Sqg2WnXRxwN8npFzqOGwxFm3U-b2hhdqWR0XjbQpMRw]ավելի վաղ [/url]հայտնել էր[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 11-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի), ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, Հայաստանի Բագրատաշենի սահմանային անցակետից փախուստի փորձ կատարելիս հայտնաբերել և ոստիկանության Լոռու մարզային վարչություն էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բարոյանին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ հոկտեմբերի 4-ին, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղային մասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգով կրակել է 2 անձանց ուղղությամբ ու դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով, քննչական խմբի ղեկավար Տ. Թադևոսյանի որոշմամբ Տ. Բարոյանը ձերբակալվել էր, ով նույն սպանության գործով կալանավորված Հակոբ Գրիգորյանի քրոջ տղան է: Տ. Բարոյանն էլ աշխատում է «Ջիլիզայի» անտառտնտեսությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր