211652_close_icon
views-count2357 դիտում article-date 10:32 31-10-2019

Զինվորական վարժանքներից խուսափողը կպատժվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկում է զինվորական վարժանքներից խուսափելը և զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառի զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալը համարվի վարչական իրավախախտում: Վարչական իրավախախտման հեղինակը կպատժվի 30 հազար դրամ տուգանքով, իսկ եթե նույն արարքը կրկնվում է մեկ ամսվա ընթացքում, տուգանքի չափը դառնում է 50 հազար դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր