211652_close_icon
views-count543 դիտում article-date 19:01 30-10-2019

Բաթոյանն ընդունել է Շվեդիայի դեսպանության նորանշանակ խորհրդական-դեսպանորդին. շվեդական կողմը հետաքրքրված է առաջնահերթ ուղղություններով նոր օրակարգ նախանշելու գործում

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարբեր ոլորտներում լուրջ բարեփոխումներ է իրականացնում: Այս համատեքստում մենք լավ հնարավորություն ունենք համատեղ նոր ծրագրեր իրականացնելու՝ երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական աջակցության, զբաղվածության ծրագրերի կամ ծառայությունների մատուցման ոլորտում: Մենք բաց ենք համագործակցության բոլոր առաջարկների համար, որոնց հիմքում իրավունքահեն մոտեցմամբ ստեղծված ծրագրերն են»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով Հայաստանում Շվեդիայի դեսպանության նորանշանակ խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնին, ասել է նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը շնորհավորել է դեսպանորդին՝ առաքելության ստանձնման կապակցությամբ և ընդգծել երկու երկրների համագործակցության կարևորությունը: Նա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել հատկապես զբաղվածության ոլորտի պետական ծրագրերի վրա, որոնք առաջիկայում իրականացվելու են առավել թիրախավորված՝ ուղղված առանձին խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, հատուկ խմբերին՝ այդ թվում փախստականներին: Բիրյեր Կարլսոնը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Շվեդիան արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում և դրանց ընդլայնման հնարավորությունները: Նա նշել է, որ շվեդական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առաջնահերթ ուղղություններով գործընկերության նոր օրակարգ նախանշելու գործում։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով քննարկել երկու կողմերի համար առաջնահերթ համարվող ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր