211652_close_icon
views-count35759 դիտում article-date 18:44 30-10-2019

Արարատի մարզում առջևի անվհեծանի կոտրվելու հետևանքով վարորդը Mercedes-ով հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 NԼ 507 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, դուրա է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջևի աջ կողմի անվահեծանի կոտրվելը ու քանի որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վարորդը հրաժարվել է ճանապարհային ոստիկանության ծառայությունից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր