211652_close_icon
views-count2475 դիտում article-date 20:50 30-10-2019

Ֆելիքս Ցոլակյանը մասնակցել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էր աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն ժամանած ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և հյուրեր: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանն իր խոսքում ներկայացրեց արտակարգ իրավիճակների պետական ծառայության անցած ճանապարհը, արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները: Շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կարևորեց ծառայության աշխատանքն ու առաքելությունը, և միաժամանակ վերահաստատեց պետության հանձնառությունը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրները: Հանդիսավոր արարողության ժամանակ ԱԻՊԾ մի շարք աշխատակիցներ Արցախի Հանրապետության նախագահի, ՀՀ ԱԻ նախարարի, ԱՀ ԱԻՊԾ տնօրենի, Պաշտպանության բանակի հրամանատարի, ոստիկանապետի և քննչական կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, դրամական պարգևներով և թանկարժեք նվերներով: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ, ԱԻՊ ծառայությանը նվիրեց ամենագնաց ավտոմեքենա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր