211652_close_icon
views-count1557 դիտում article-date 20:59 30-10-2019

Ողջի գետի աղտոտման վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է դատախազություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: Այս մասին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից: Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2019 թվականի հոկտեմբերի 28-ից իրականացվող ստուգումներն ընթացքի մեջ են: Ստուգումների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Նմանատիպ նյութեր