211652_close_icon
views-count7052 դիտում article-date 20:15 30-10-2019

Գեղարքունիքի մարզում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում պլանային գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Չարենցի, Միքայելյան, Նալբանդյան փողոցների, Արծվաքար թաղամասի սկզբնամասի, Լճաշեն և Ծակքար գյուղերի մի հատվածի, Զովաբեր գյուղի, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Չկալովկա գյուղի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նիզամու և Գարեգին Նժդեհի փողոցների հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նաև հիշեցնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ի ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 21.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղու հասցեներում գտնվող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, իսկ հոկտեմբերի 30-ի ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Կարճաղբյուր, Ծովակ, Լճավան, Մաքենիս, Լուսակունք, Խաչաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Շատջրեք, Սոտք գյուղերի գազասպառողների և նույն տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր