211652_close_icon
views-count2563 դիտում article-date 17:41 30-10-2019

Խավյեր Մինյանոն կարող է նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար. Armsport

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար կնշանակվի մեր ընտրանու ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն, հայտնում է [url=https://armsport.am/2019/10/30/nt/?fbclid=IwAR1jAsVvNqjiSXIBNqzpeRQAOiAnmtg1Z4wDUfJh8zcgzafGlZA_VGnVagE]Armsport.am[/url]-ը: Շատ շուտով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 տուրին, բայց Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո ՀՖՖ-ն դեռևս փոխարինող չի գտել նրան: Աղբյուրը նշում է, որ գլխավոր մարզչին փոխարինող այդպես էլ չի գտնվել ու, ամենայն հավանականությամբ, հավաքականի մնացած խաղերում թիմի ղեկը կվստահվի իսպանացի մասնագետին, որն ընդգրկված է նաև «Վալենսիայի» մարզչական շտաբում: Նշվում է նաև, որ ՀՖՖ-ն Հունաստանի և Իտալիայի հետ առաջիկա խաղերի համար հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել է Սուրեն Չախալյանին, բայց «Փյունիկի» մարզիչը մերժել է այն: Ինչ վերաբերում է Մինյանոյին, ապա հայտնի է, որ նա եղել է Վիսենտե դել Բոսկեի օգնականը: 11 տարի աշխատել է «Ռեալում», երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում (2000, 2002): 8 տարի ընդգրկված է եղել Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբում՝ դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:

Նմանատիպ նյութեր