211652_close_icon
views-count2196 դիտում article-date 23:55 30-10-2019

Ժավել վաճառելու պատրվակով տուն էր մտել ու գողություն արել

Հոկտեմբերի 29-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի կին կանաչի վաճառելու պատրվակով մտնում է տներ և փող գողանում: Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Նորագավիթում ապրող 61-ամյա կինը սեպտեմբերի 18-ին, ժամը 11.00-ից ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, ժավել վաճառելու պատրվակով մտել է Սիսվանի փողոցի տներից մեկն ու, օգտվելով տանտիրուհու անուշադրությունից, խոհանոցում դրված դրամապանակից փող է գողացել: Կինը հայտնաբերվել և բերվել է ոստիկանություն։ Տուժողը գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել։ Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր