211652_close_icon
views-count2867 դիտում article-date 15:37 30-10-2019

Մեսին Ռոնալդուին շրջանցեց ակումբում խփած գոլերի քանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» 5:1 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին», իսկ կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսին դուբլի հեղինակ դարձավ: 32-ամյա արգենտինացին ակումբային մակարդակով խփեց 608-րդ գնդակը՝ 16 մրցաշրջանում անցկացնելով 695 հանդիպում: Այսպիսով, Մեսին շրջանցեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը 18 մրցածշրջանի 814 խաղում 606 գոլի հեղինակ է դարձել: Մեսին միջինը 0,87 գոլ է խփում մեկ խաղում, Ռոնալդուն՝ 0,74:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր