211652_close_icon
views-count2331 դիտում article-date 15:17 30-10-2019

Շախմատի ԵԱ․ Հայաստան - Սլովենիա. ուղիղ միացում

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայանում է 6-րդ տուրը, որտեղ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կխաղա Սլովենիայի հետ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Նորվեգիային, Խորվաթիային ու Չեխիային, ոչ ոքի խաղացել Ուկրաինայի հետ, պարտվել Ռուսաստանին և 7 միավորով բաժանում է 5-8-րդ տեղերը: Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Լատվիայի հետ: Հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: 5-րդ տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականը 6 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր