211652_close_icon
views-count1092 դիտում article-date 18:03 30-10-2019

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.30-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Կենտրոնականի քրեական հետախույզները Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել մշտական բնակության և հաշվառման վայր չունեցող 22-ամյա մի երիտասարդի, որը հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Մալաթիայի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 29-ին Գերմանիայի քաղաքացի 22-ամյա հայ երիտասարդը Ռուսաստանից ինքնակամ ներկայացել է Բագրատաշենի սահմանային անցակետ, որտեղից բաժնի ծառայողների կողմից ներկայացվել է բաժին: Նա 2018 թվականի հուլիսի 2-ից հետախուզվում էր կողոպուտի փորձ կատարելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նույն օրը նա ներկայացվել է արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևան քաղաքի բաժին: Գուգարքի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 29-ին ինքնակամ բաժին է ներկայացել Դարպաս գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որը 2018 թվականի հունվարի 1-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ինչի հետևանքով տուժողին հասցվել է ծանր մարմնական վնասվածք): Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին և Լոռու մարզի դատախազին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր