211652_close_icon
views-count1047 դիտում article-date 17:20 30-10-2019

Ապօրինի փայտահատն անտառապահն էր․ Նոյեմբերյանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի շրջանակում, օրինականությունը ստուգելու նպատակով Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի ղաշ» կոչվող տարածքից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ-469» ավտոմեքենա։ Մեքենայի 60-ամյա ուղևորը, որ Նոյեմբերյանի անտառտնտեսության Դովեղ անտառպետության անտառապահներից էր, համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, ձեռք է բերել իր հսկողության տակ գտնվող պահաբաժնից և տեղափոխում է Նոյեմբերյան քաղաք։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր