211652_close_icon
views-count1733 դիտում article-date 11:41 30-10-2019

Սա ճշմարտության և արդարության հաղթանակն է. Սերժ Թանկյանի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը

Ամերիկաբնակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին: [url=https://twitter.com/serjtankian]Twitter-[/url]ում կիսվելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ ցեղասպանության ընդունման փաստն արձանագրող հրապարակմամբ՝ Թանկյանը գրել է. «Սա ճշմարտության և արդարության հիասքանչ հաղթանակն է»: Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին: 405 կողմ, 11 դեմ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Նմանատիպ նյութեր