211652_close_icon
views-count1664 դիտում article-date 21:55 29-10-2019

Արդյոք Գեւորգ Կոստանյանը քաղաքական նոր բեւեռի մաս է կազմելու. aravot.am

«[url=https://www.aravot.am/2019/10/29/1074715/?fbclid=IwAR2U5_Va1mIl5atR3kyuZeVlML0PPjyw6gtdDcJHphcFqENUK5dUySEeza4]Առավոտը[/url]» Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին խնդրեց անդրադառնալ հրապարակված այն տեղեկությանը, թե առաջիկայում Հայաստանում կձեւավորվի նոր, նախկին իշխանությունների հետ անմիջական կապ չունեցող քաղաքական բևեռ, որտեղ կարևոր դերակատարում է ունենալու ինքը՝ համակարգելու է իշխանությունների՝ իրավապահ համակարգի գործունեությունը տեղական և միջազգային մակարդակներում ներկայացնելու գործընթացը: «Ես երբեք քաղաքական գործունեություն չեմ իրականացրել եւ քաղաքական գործընթացների մեջ ներգրավված չեմ եղել։ Դա եղել իմ կրեդոն,- մասնավորապես պատասխանեց պրն Կոստանյանը:- Ինչո՞ւ, որովհետեւ ես միշտ իրականացրել եւ իրականացնում եմ մասնագիտական գործունեություն։ Կուսակցական պատկանելություն երբեք չեմ ունեցել եւ չեմ ունենալու»: Հավելեց, թե երկրում այժմ քաղաքական գործընթացները իրականացվում են իրավունքի իմիտացիայի միջոցով. «Երկրում տեղի ունեցող իրադարձությունները՝ թե՛ քրեական արտադրության մասով, թե՛ քաղաքական գործընթացների իրավական հիմնավորումները, այնպիսին են, որ մենք դասական իմաստով՝ գործ ունենք իրավունքի քաղաքականացման հետ»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/10/29/1074715/?fbclid=IwAR2U5_Va1mIl5atR3kyuZeVlML0PPjyw6gtdDcJHphcFqENUK5dUySEeza4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր