211652_close_icon
views-count7712 դիտում article-date 23:16 29-10-2019

Հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկը: Հակոբ Կարապետյանը գրել է, որ այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ եւ ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիևյանի հատվածից (Բարբյուս փ.): «Այս տարբերակը ենթադրում է նաեւ մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով: Նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է Կարապետյանը: [img]https://st0.shamshyan.com/editor/0280183001572369859731185.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0829479001572369859995099.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0219069001572369860102563.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0574330001572369860465773.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0896122001572369860792837.jpg[/img]

Նմանատիպ նյութեր