211652_close_icon
views-count3463 դիտում article-date 20:53 29-10-2019

Քիմ Քարդաշյանն ԱՄՆ ներկայացուցիչների պալատից ակնկալում է Հայոց ցեղասպանության ճանաչում

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել ամերիկահայերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «ԱՄՆ ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296): Սա անձնական հարց է ինձ համար և միլիոնավոր հայերի համար, ովքեր համարվում են ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ: Կոչ արեք Կոնգրեսին և ասեք նրանց՝ գործելու ժամանակն է»,- գրել է Քարդաշյանը՝ տարածելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ կոնգրեսականներին զանգահարելու արշավի էջը:

Նմանատիպ նյութեր