211652_close_icon
views-count1615 դիտում article-date 23:27 29-10-2019

Գավառ քաղաքում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի՝ Միքայելյան, Զոր. Անդրանիկի, Գր. Նարեկացի, Արծրունի Եղբայրների, Շահումյան, Սայադյան, Պետրոսյան, Դեմիրճյան, Զարգարյան, Սարալանջային փողոցների, 3-րդ մաս թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր