211652_close_icon
views-count1367 դիտում article-date 21:37 29-10-2019

Աշխատանքային խորհրդակցություն Արցախի ԱԺ-ում. քննարկվել են ԱԺ առաջիկա նիստի վերաբերյալ հարցեր

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 29-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը պարզաբանումներ է տվել հանձնաժողովում քննարկված՝ «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծի և կից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ: «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծի (կից օրինագծերի փաթեթով) և «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովային նիստի քննարկումների արդյունքներն է ներկայացրել պետական-իավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը: Նիստի օրակարգի նախագծում է կներառվի նաև պատգամավոր Հայկ Խանումյանի՝ Կառավարությանն ուղղված հարցապնդումը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նիստի աշխատանքների հետ կապված ընթացակարգային որոշ հարցեր քննարկելուց հետո հայտարարել է, որ ԱԺ հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին:

Նմանատիպ նյութեր