211652_close_icon
views-count1578 դիտում article-date 20:42 29-10-2019

Հայաստանում կառուցվելու է նոր ռազմամարզական վարժարան

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին մասնակցել են ՀՀ ՊՆ նոր ռազմամարզական վարժարանի հիմնարկեքի արարողությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմամարզական վարժարանի համար հատկացված մոտ 46,000 քմ. տարածքում շուտով վեր կխոյանա միջազգային լավագույն չափանիշներով կառուցված, գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, ռազմամարզական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած նոր համալիր: Վարժարանի շինարարությունն իրականացվելու է ՌԴ պաշտպանության նախարարության տեխնիկական աջակցությամբ՝ շինարարական և կառուցապատման նորագույն տեխնոլոգիաների ու ճարտարապետական լուծումների կիրառմամբ:

Նմանատիպ նյութեր