3631 դիտում
17:57 29-10-2019
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Նա արդեն երկրորդ անգամ է այցելում բժշկական համալսարան, որտեղ կրթություն է ստանում ավելի քան 900 հնդիկ ուսանող:
Ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացրեց բուհում սովորող հնդիկ ուսանողների համար նախատեսված ծրագրերը, որոնք ուղղված են նրանց ինտեգրմանը, առաջադիմության բարձրացմանը, կարգապահությանն ու կեցությանը վերաբերող խնդիրներին:
Արմեն Մուրադյանը նշեց, որ օտարերկրացի ուսանողների հետ կապված հարցերը բուհի ուշադրության կենտրոնում են:
Տեսական գիտելիքների հետ մեկտեղ հնդիկ ուսանողները հնարավորություն են ստացել համալսարանական հիվանդանոցային համալիրներում իրականացնել կամավորական աշխատանք, ինչի շնորհիվ ձեռք են բերում նաև գործնական հմտություններ: Այդ թվում ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպվել են անվճար դասընթացներ այն առարկաներից, որոնցից հնդիկ սովորողներն ունեցել են դժվարություններ ուսումնառության ընթացքում: «Մեր նպատակն է, որ Հայաստանում բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողները մրցունակ լինեն ամբողջ աշխարհում»,-հավելեց Արմեն Մուրադյանը:
Կիշան Դան Դևալը պատրաստակամություն հայտնեց պարբերաբար հանդիպել, քննարկել ու լուծել հնդիկ ուսանողներին վերաբերող ցանկացած հարց: «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը լավագույն համալսարանն է Հայաստանում»,-ասաց Կիշան Դան Դևալը՝ շնորհակալություն հայտնելով բուհին՝ որակյալ ապագա բժիշկներ պատրաստելու համար, որոնց կարիքն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հնդկաստանում մեծ է:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանն այցելեց Համալսարանական ուսանողական հանրակացարան, տեղում ցանոթացավ այնտեղ բնակվող հնդիկ ուսանողների կեցության պայմաններին, ինչպես նաև մասնակցեց հնդիկ ապագա բժիշկների կողմից կազմակերպած միջոցառմանը:
Նմանատիպ նյութեր
1462 դիտում
15:00 21-12-2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին
2651 դիտում
20:40 29-07-2020
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին
Այս բաժնից
490 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
661 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը