211652_close_icon
views-count4139 դիտում article-date 16:59 29-10-2019

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը կխաղա C դիվիզիոնում

ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի նոր ձևաչափը, ըստ որի A, B և C դիվիզիոններում կխաղա 16-ական թիմ, իսկ D դիվիզիոնում՝ 7, տեղեկացնում է [url=http://www.armsport.am/hy]Armsport.am[/url]–ը: Մրցաշարի նոր ձևաչափով, Հայաստանի հավաքականը կխաղա C դիվիզիոնում: Այնտեղ 4 խումբ կձևավորվի՝ 4-ական թիմերով: Դիվիզիոնի 4 լավագույն թիմերը կբարձրանան B դիվիզիոն, իսկ 7 վատագույն թիմերը կհայտնվեն D-ում: Բացի Հայաստանի հավաքականից, C դիվիզիոնում հանդես կգան նաև Հունաստանը, Ալբանիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Կոսովոն, Բելառուսը, Կիպրոսը, Էստոնիան, Սլովենիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան: Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում հաղթեց Պորտուգալիայի հավաքականը՝ եզրափակչում նվազագույն հաշվով առավելության հասնելով Հոլանդիայի նկատմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր