211652_close_icon
views-count1669 դիտում article-date 10:23 29-10-2019

Հիմա ակտուալ տարբերակը «Սորոս»-ն է. Սամվել Մարտիրոսյանը՝ մեդիաքարոզչության մասին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ակներև է, որ մեդիադաշտը լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Լուրջ փոփոխություններ ասելով՝ կարելի է նկատել, որ փոխվել է նաև քարոզչության ձևը, և արդեն տևական ժամանակ է տարբեր ձևերով մեդիաքարոզչություն է իրականացվում: Ու քանի որ, ըստ էության, Հայաստանում մեդիան ընդհանուր առմամբ անվերահսկելի է, քարոզչությունը իրականացվում է ցանկացած թույլատրելի և անթույլատրելի մեթոդներով: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց այն հիմնական թեմաները, որոնց շուրջ վերջին շրջանում քարոզչություն է իրականացվում. «Ընդհանուր առմամբ կա մի քանի թեմա, որոնք միշտ եղել են քարոզչական գործիքակազմում: Առաջինը Արցախի թեման է: Դա միշտ եղել է այն լծակներից, որը և՛ իշխանությունն է օգտագործել ընդդիմության դեմ, և՛ ընդդիմությունը՝ իշխանության դեմ, բոլոր հնարավոր տարբերակներով: Այդ ավանդույթները, կարծում եմ, շարունակվում են և կշարունակվեն: Մյուս թեման ազգային արժեքներն են: Եվրոպական երկրների շրջանակներում արված հարցումներով էլ երևում է, որ մենք ամենաավանդապաշտ և պահպանողական երկրների շարքում ենք: Բնականաբար, այդ տեսակի թեմաները միշտ օգտագործվում են: Այդ թեմաներից մեկը եկեղեցու և կրոնական թեման է, մյուսը բոլոր տեսակի փոքրամասնությունների, հիմնականում՝ ԼԳԲՏ-ների շուրջ քարոզչական գործիքակազմն է: Այդ թեման անընդհատ կա, ձևափոխվում է, ու քանի որ հանրային հետաքրքրություն կա այս թեմայի շուրջ, դրա համար այն միշտ կիրառվում է»: Փորձագետի խոսքով՝ մյուս կարևոր թեման հասարակությանը բնորոշ դավադրապաշտական պատկերացումներն են. «Դա այն է, երբ հանրության մեջ կարելի է ինչ-որ տրամադրություններ ստեղծել, ելնելով նրանից, թե գոյություն ունի չարիքի մի կենտրոն, որը բացասական է ազդում կյանքի որակի վրա, անվտանգության վրա: Այդ թեմաներն այն ժամանակ էլ են եղել, ասում էին, որ իբր տնտեսությունը մի մարդու ձեռքում է: Հիմա ակտուալ տարբերակը «Սորոս»-ն է: Ընդհանուր առմամբ խորհրդային տարածքի ժողովուրդները բավականին լրջորեն այս ամեն ինչի մեջ են: Ենթադրում եմ, որ սրա վրա ազդել է խորհրդային ժամանակների պետական քարոզչությունը, որն այն ժամանակ էլի դավադրապաշտական էր»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր