211652_close_icon
views-count2199 դիտում article-date 23:49 28-10-2019

Դոնալդ Թրամփը չի բացառել ալ-Բաղդադիի ոչնչացման տեսանյութի որոշ կադրերի հրապարակումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր վարչակազմը ներկա պահին քննարկում է Սիրիայում ամերիկյան զորքի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու-Բաքր ալ-Բաղդադիի դեմ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/27/1138943/]օպերացիայի [/url]տեսագրության որոշ հատվածի հրապարակման հարցը։ Այդ մասին հայտնում է kp.ru կայքը։ «Որոշ կադրեր մենք կարող ենք հրապարակել»,-ասել է Թրամփը։ ԱՄՆ-ի ղեկավարը նաև նշել է, որ նախորդ հանգստյան օրերը ԱՄՆ-ի համար կարելի է հրաշալի անվանել. «Մենք բռնեցինք նրան, ով պետք է վաղուց բռնված լիներ»։ Իսկ ամերիկյան հետախուզության կատարած աշխատանքը Թրամփը փայլուն է որակել։

Նմանատիպ նյութեր