211652_close_icon
views-count16093 դիտում article-date 20:25 28-10-2019

Ճապոնիայում դարպասապահը 1,5 րոպեում երկու գոլ է բաց թողել դաշտի կենտրոնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Յամագատա»-«Էխիմե» խաղում (3:0) հանդիսականները երկու անհավանական գոլի ականատես են դարձել: 61-րդ րոպեին՝ 1:0 հաշվի ժամանակ «Յամագայի» խաղացողներից մեկը պատժել է «Էխիմեյի» դարպասապահին, որը անհաշվենկատ կերպով իր դարպասներից հեռու էր դուրս եկել և դաշտի կենտրոնից գրավել դարպասը: Սակայն դարպասապահը այդ գոլից դասեր չի քաղել, և ընդամենը մեկուկես րոպե անց «Յամագայի» մեկ այլ խաղացող է որոշել բախտը փորձել հեռահար հարվածով՝ տեսնելով, որ դարպասապահը նորից հեռու է դուրս եկել: Եվ թեպետ այս անգամ հարվածն այնքան էլ ուժեղ չի եղել, սակայն դարպասապահը այն նույնպես բաց է թողել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր