211652_close_icon
views-count58396 դիտում article-date 19:56 28-10-2019

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում BMW-ի և Hyundai Elantra-ի ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է հոկտեմբերի 25-ին Երևանում՝ Ազատամարտիկների փողոցում, տեղի ունեցել BMW-ի և Hyundai Elantra-ի բախումը, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/25/1138869/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 25-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցում բախվել էին BMW մակնիշի 36 CԼ 737 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 35 ZT 112 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով Hyundai-ը առաջ էր ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hօnda մակնիշի տրանզիտ համարանիշով ավտոմեքենային։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել էին նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև փրկարարները և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր