211652_close_icon
views-count1556 դիտում article-date 21:46 28-10-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն,[i][/i] ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկեցություն և առաջընթաց բարեկամ չեխ ժողովրդին։ Այս տարի հոբելյանական է Ձեր երկրի համար, որը նշում է ժողովրդավարական ճանապարհով պետականության կերտման 30-ամյակը։ Երեք տասնամյակ առաջ Չեխիայում մեկնարկած խաղաղ վերափոխման ալիքն իր արձագանքը գտավ սահմաններից դուրս՝ սկիզբ դնելով խաղաղ ժողովրդավարական այն փոփոխություններին, որ կոչում ենք «թավշյա հեղափոխություն»։ Հայաստանում ևս դավանում ենք այդ արժեքները, ինչն արտահայտվեց մեր երկրում մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ: Ջերմությամբ եմ հիշում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած արդյունավետ հանդիպումը: Ուրախ էի ստանալ Չեխիա այցելելու Ձեր հրավերը, ինչը լավ հնարավորություն կընձեռի քննարկելու մեր երկրների միջև բարեկամական գործընկերության հեռանկարները, այդ թվում նաև՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում»:

Նմանատիպ նյութեր