211652_close_icon
views-count50821 դիտում article-date 18:49 28-10-2019

Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են 21-ամյա վարորդի Opel Astra-ն և 33-ամյա վարորդի Օpel Vectra-ն. 5-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին. ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Կապան քաղաքի Զորք թաղամասում բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Ռուբեն Գ-ի վարած Opel Astra մակնիշի 01 PQ 050 համարանիշի և Մեղրի քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Բ-ի վարած Opel Vectra մակնիշի 20 ՕՕ 452 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel Vectra-ի ուղևոր՝ 5-ամյա Ս. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Վահե Կոստանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքնային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ռուբեն Գ.-ն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր