211652_close_icon
views-count2222 դիտում article-date 18:45 28-10-2019

Լիլիան Թյուրամի որդին փայլում է Բունդեսլիգայում

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 4:2 հաշվով հաղթեց «Այնտրահտին» և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մյոնխենգլադբախցիների կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել հարձակվող Մարկուս Թյուրամը: Այդպիսով, Բունդեսլիգայի վերջին 5 խաղում ֆրանսիացին 7 արդյունավետ գործողություն է կատարել՝ 4 գոլ + 3 գոլային փոխանցում: Մարկուսը Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար պաշտպան, աշխարհի չեմպիոն Լիլիան Թյուրամի որդին է: 22-ամյա խաղացողը այս ամռանը 13 մլն եվրոյի դիմաց էր տեղափոխվել «Բորուսիա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր